Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 

2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»,-ասված  որոշման մեջ։