Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է հավանություն տալ մահապատժին, եթե երկրի խորհրդարանի կողմից համապատասխան օրենք ընդունվի, հաղորդում է Anadolu-ն:
«Ամբողջ խնդիրը խորհրդարանի մեջ է, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին հավանություն չտալն է, ես կհաստատեմ օրենքը, երբ այն խորհրդարանն անցնի», - ասել է նա:
Թուրքիայում մահապատժի վերականգնման մասին խոսակցություններն ակտիվացան 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո: Սակայն, Բրյուսելը հասկացրեց, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա դա վերջնականապես կփակի դեպի ԵՄ նրա ճանապարհը:





























