Մի քանի օր առաջ ամերիկյան Միսիսիպի նահանգում կորել էր 14–ամյա դեռահաս, եւ նրա անհետացումը տղայի ծնողները կապում են Discord խաղային չաթի հետ՝ երիտասարդ գեյմերը կորել է, երբ գնացել էր նոր ծանոթի հետ հանդիպման, որի հետ ծանոթացել էր Discord հավելվածի միջոցով։ Հետագայում պարզվել է, որ այդ հանդիպման արդյունքում նրանց որդին հայտնվել է այլ նահանգում։

14-ամյա Ջոն Օբրի Փիլը արդեն գտնվել է՝ նա կապ է հաստատել ծնողների հետ հրշեջ կայանի աշխատակիցների օգնությամբ, սակայն դեպքի հանգամանքները դեռեւս պարզված չեն՝ դեռահասը անհետ կորած էր համարվում  մեկ ամբողջ շաբաթ, իսկ գտնվել է Իլինոյս  նահանգում։

Չնայած Ջոնը գտնվել է, սակայն արեւմտյան լրատվամիջոցներին այդ իրավիճակը անհանգստացրել է, քանի որ Discord–ը ավելի շատ նման է գեյմերների սոցիալական ցանցի, որտեղ անծանոթ խաղացողները կարող են շփվել միմյանց հետ։

Իրավիճակին արձագանքնել են Discord–ի հեղինակները, որոնք շեշտել են, որ օգտատերերին կոչ են անում Discord–ում շփվել միայն ծանոթների հետ։