Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում բախվել են երկու ուղեւորատար ինքնաթիռներ` Royal Air Maroc-ին պատկանող Boeing 787-ը եւ Turkish Airlines-ի Boeing 777-ը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Թերթը գրում է, որ բախումը տեղի է ունեցել օդանավերի կայանատեղիում, երբ Royal Air Maroc-ի օդանավը շարժման ժամանակ թեւով դիպել է  թուրքական Boeing-ի ֆյուզելյաժի հետեւի մասին:

Վերջինս կանգնած էր իր դարպասի մոտ եւ պատրաստվում էր Աթենք մեկնող ուղեւորներին ինքնաթիռ տեղափոխել: Royal Air Maroc-ի օդանավը պատրաստվում էր Նյու Յորք թռչել: Hurriyet-ի հաղորդմամաբ, Royal Air Maroc-ի ինքնթաթիռը պետք է Կասաբլանկա ուղեւորվեր:

 Երկու ինքնաթիռները վնասված են, հիմա դրանք ուսումնասիրվում են մասնագետների կողմից: Միջադեպի հետաքննությունը սկսվել է: Վթարի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվում: Թուրքական ավիաընկերության ուղեւորները Հունաստան կուղարկվեն մեկ այլ ինքնաթիռով: