Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություների թիվը Հայաստանում կտրուկ աճել է: Փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը, նշելով. «2000-2010 թվականների ընթացքում գրանցվել է սեռական ոտնձգության 112 դեպք, որից 101-ը՝ երեխաների դեմ»:
Նրա խոսքով, որքան շատ են նման դեպքերը մեր երկրում, այնքան ավելի մեղմ է նրանց հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դատական համակարգը։ «Մանկապիղծները հաճախ համաներման են ենթարկվում, հաճախ չեն վճարում անգամ որպես պատժաչափ սահմանված 100 հազար դրամ տուգանքը։ Սակայն ճիշտն այն է, որ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգություն գործելուց առաջ տվյալ անձը մտածի, որ ինքը կարող է հայտնվել քրեակատարողական հիմնարկում, ընդ որում, ոչ թե մեկ-երկու տարով, այլ ավելի երկար ժամկետով։ Սա նրանց հետ կպահի հանցանք կատարելուց»,- համոզմունք հայտնեց Հայկ Հարությունյանը։





























