Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, որոնք կոչված են օգնել բանկերին իրենց իրացվելիության կառավարման գործում, փոխանցում է Reuters-ը: Թուրքական Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որով նշում է, որ «կտրամադրի բանկերին անհրաժեշտ ողջ իրացվելիությունը»:

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել: Նախօրեին լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ 7.20 էր կազմել, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր վճռական միջոցառումների մասին, եթե ընկերությունները բանկերից արտարժույթ դուրս բերեն:

Սակայն ԿԲ-ի հայտարարությունից հետո լիրայի փոխարժեքն ամրապնդվել է 6.61-ի մակարդակում: