Նիկոլ Փաշինյանի կառավարման հարյուր օրերը կարելի է գնահատել որպես դրական: Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրա կարծիքով՝ այս պահին հանրապետությունը «մաքրման գործընթացում» է:
«Ուր նայում ես՝ ամենուր զինանոց է: Երկիրը զենքի պահեստի են վերածել: Կարճ ասած՝ ես ողջունում եմ վարչապետի կառավարման հարյուր օրերը: Ցանկանում եմ, որ դրանք հարյուրամյակի վերածվեն»,- նշեց գրականագետը:
Միեւնույն ժամանակ, Գասպարյանն անդրադարձավ նաեւ մշակույթի բնագավառում առկա խնդիրներին եւ ՀՀ կառավարությանն առաջարկեց ուշադրություն դարձնել դրան: «Թատրոնների դահլիճները դատարկ են, քանի որ չկա որեւէ արժանի ներկայացում: Նույնը վերաբերում է նաեւ թանգարաններին եւ համերգասրահներին»,- պարզաբանեց գրականագետը` հավելելով, որ խնդիրներ կան նաեւ գիտության ոլորտում: Ընդ որում, Գասպարյանը թույլ տվեց իրեն պնդել, որ գիտական դիսերտացիաները գրվում են դրամական պարգեւատրության համար, իսկ «գիտության դոկտորներ են մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն գիտական գործունեության հետ»:




























