Եգիպտոսում կորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այդ մասին փետրվարի 2-ին հաղորդում է ալիքի կայքը:

Փետրվարի 1-ի ուշ երեկոյան հեռուստաալիքը հայտնել է, որ թղթակից Արկադի Նազարենկոն եւ օպերատոր Ալգիդաս Միկուլսկիսը ձերբակալվել են անհայտ անձանց կողմից՝ Կահիրեի կենտրոնում: Անանուն աղբյուրներից հայտնի է դարձել, որ լրագրողներին կարող են առեւանգած լինել:

Լրագրողների որոնումներին մասնակցում է  Կահիրեում Ռուսաստանի դեսպանատունը նաեւ բանակն ու այլ ուժային կառույցներ:

Այս գիշեր տեղի են ունեցել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների բախումները: Իսկական ճակատամարտ է տեղի ունեցել Ալեքսանդրիայում: Այնտեղից 12 վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել: