ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ:

«Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,- ասված է հաղորդագրությունում: