Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը այսօր՝ փետրվարի 2-ին  քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նշել է, որ Ղազախստանում այսօր հայկական մեծ համայնք կա, հավելելով, որ հայերը լուրջ ներդրում ունեն երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում: Կողմերը հստակեցրել են համագործակցության հնարավոր բնագավառները, կարեւորելով առկա ներուժն առավելագույն օգտագործելու անհրաժեշտությունը: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին եւ նախաձեռնություններին: