Կահիրեում առեւանգել են ամերիկյան FOX հեռուստաալիքի թուրք լրագրող Էրոլ Ջանդաբակօղլուին։

Լրագրողը վերջին անգամ կապի մեջ եղել է երեկոյան ժամը 10-ին, այնուհետեւ նրա հետ կապն  ընդհատվել է, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին կորել էր նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Աստղ» ալիքի նկարահանող խումբը:

Եգիպտոսում անցած շաբաթվանից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում` բարեփոխումների եւ 82-ամյա նախագահի պաշտոնանկության պահանջով: Բախումների արդյունքում զոհվել է 150 մարդ, մոտ չորս հազարը` վիրավորվել են: