Բուխարեստում մարտի 10-11-ին կայանալիք հայ-ռումինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգն են քննարկել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Հայաստանում Ռումինիայի դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, փետրվարի 2-ին կայացած այս հանդիպման ընթացքում նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Դեսպան  Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարեւորել է նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է: