WikiLeaks ինտերնետային կայքը, որը հայտնի է դարձել գաղտնի նյութերի հրապարակման շնորհիվ, առաջադրվել է խաղաղության նոբելյան մրցանակի:

Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Սնորրե Վալենը, ով ներկայացրել է WikiLeaks-ի թեկնածությունը, ընդգծել է կայքի արժանիքները՝ խոսքի ազատության եւ տեղեկատվության մատչելիության պայքարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

2011թ. նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի սկզբին:

Թեկնածուների առաջադրումը կավարտվի փետրվարի 3-ին: Թեկնածություններ առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ ու կառավարությունների անդամներ, նախորդ տարիների դափնեկիրներ, Հաագայի միջազգայի դատարանը, նաեւ այլ հայտնի անձինք: