Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրի դահլիճի  նախասրահում փետրվարի 3-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի «Նարոտ-կարոտ» նոր տեսաերիզի շնորհանդեսը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը կարող են լուսաբանել ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: