Ռուսական «Մեխանիկ Պոգոդին» նավը Խերսոնի նավահանգստում 3 տարով արգելափակվել է: Այս մասին Ղրիմում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մշտական ներկայացուցիչ Իզետ Գդանովը:

Նա HromadskeRadio-ին ասել է, որ նավահանգստի հսկողության ծառայության ներկայացուցիչները կփորձեն երկրորդ անգամ նավ մտնել այն ստուգելու համար:

«Օգոստոսի 10-ին տվյալ ընկերության ակտիվը, մասնավորապես «Մեխանիկ Պոգոդին» նավի, Խերսոն քաղաքի  նավահանգստում 3 տարով արգելափակվել է»,—ասել է Գդանովը:

Հիշեցնենք, որ «Մեխանիկ Պոգոդինը» Խերսոնի ծովային նավահանգիստ է մտել օգոստոսի 10-ին, որտեղ նրան, ըստ Ղրիում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ Բորիս Բաբինի, հայտնաբերել եւ արձանագրել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները: