Արարատի մարզում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել: Օգոստոսի 18-ին ժամը 12:10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Արթուր Սարգսյանը, ուղեւորները՝ 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արեւիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող 5 անչափահաս երեխաներ:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից աղբյուրին հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել եւ դուրս են գրվել: Մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:





























