Թուրքական Կարս քաղաքում կանգնեցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը մասերի է բաժանվելու: Այդ մասին հայտարարել է Կարսի քաղաքապետ Նեվզատ Բոզքուշը: Նրա խոսքով, ապամոնտաժման աշխատանքները սկսվելու են մարտին. «Եթե հուշարձանը լիներ ոչ թե Կարսում, այլ այլ վայրում, այն մեզ չէր հետաքրքրի»:

Բոզքուշն ասել է, թե հուշարձանի քանդման համար տենդեր է հայտարարվելու օրենքով նախատեսված կարգով, եւ հաղթող ընկերությունն էլ իրականացնելու է քանդման աշխատանքները: «Որպեսզի վնաս չհասցվի այլ մշակութային հուշարձանի, գերեզմաններին, կռունկը կպահի հուշարձանը, եւ սարքով այն կկտրվի: Այդկերպ մենք կհանենք հուշարձանը: Եթե քանդակագործը ցանկանա այլ վայրում տեղադրել, մենք կարող ենք մասերը հանձնել նրան»:

Նշենք, որ փետրվարի 1-ին Կարսի խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ էր արտահայտվել հուշարձանի քանդմանը:

Կարս կատարած այցելության ըթնացքում հուշարձանը հրեշավոր էր անվանել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: