ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել նախօրեին Facebook-ի իր էջում տնտեսական քաղաքականության մասին հնչած որոշ հայտարարությունների կապակցությամբ։
Նա, այսօր՝ օգոստոսի 23-ին, Facebiook-ի իր էջում գրել է. «Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը եւ ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:
Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաեւ յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով:
Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով»:





























