Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 23-ին, 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում:
Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երեւան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով»:
Նշենք, որ խոսքը «Էրեբունի-Պլազա»-ում 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության մասին է:
Նշված տարածքը եւ 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչեւ 13.08.2018թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ:





























