Ես շատ վախենում եմ մարդկանց հիասթափեցնելուց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին Ծաղկաձորում «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ինքն այդ ամսին գրել է դեռեւս 2010 թվականին «Արթիկ» ՔԿՀ-ում:

«Բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է ընկրկել, թաքնվել, այլ ստիպում է առաջ գնալ եւ ամեն օրվան, ամեն քայլին վերաբերել ավելի պատասխանատու: Եվ այդ հոդվածը հետեւյալի մասին է, որ վախենում եմ հիասթափեցնել եւ ավարտվում է հետեւյալ կերպ՝ չվախենաք, չեմ հիասթափեցնի»,- ասաց Փաշինյանը: