ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռախոսազանգը Պակիստանի նոր վարչապետ Իմրան Խանին դիվանագիտական սկանդալ է առաջացրել: Պոմպեոն զանգել է Խանին նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար, զրույցի ընթացքում բարձրացնելով երկրում գործող բոլոր ահաբեկիչների դեմ Պակիստանի կողմից որոշիչ միջոցառումների կարեւորությունը:

Սակայն, Իսլամաբադում հայտարարել են, որ «Պակիստանում ահաբեկիչների մասին հարց» չի նշվել:

Պակիստանի ԱԳՆ-ն այս հայտարարությունը «սխալ» է անվանել  եւ պահանջել է, որ Վաշինգթոնն ուղղի տեքստը: