Պենտագոնը միջոցներ է ձեռնարկում «տիեզերքում ԱՄՆ-ի անվտանգությունը ամրապնդելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, վարչակազմը համագործակցելու է Կոնգրեսի հետ տիեզերական ուժերի ստեղծման թույլտվություն ստանալու համար: Նա հաստատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 2020 թվականին Տիեզերական զորքերի ստեղծման, դեպի Լուսին նոր թռիչքի կազմակերպման, ինչպես նաեւ Մարս եւ այլ հեռավոր մոլորակներ առաքելությունների ծրագրերի մասին:

Ջոնսոնի Տիեզերական կենտրոնում ելույթ ունենալով՝ Փենսը հայտարարել է, որ Պենտագոնի վերջին զեկույցների համաձայն, Չինաստանը «ագրեսիվորեն օգտագործում է տիեզերքը որպես զենք», իսկ Ռուսաստանը սպառազինություններ է մշակում «ԱՄՆ-ի տիեզերական ներուժին հակազդելու համար»: