Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը, Օտտավայի եւ Ռիադի միջեւ սկանդալների ֆոնին, որն առաջացել էր սաուդյան ակտիվիստներին ազատ արձակելու  Կանադայի կոչից հետո, շարունակում է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական շփումները:

Նա նշել է, որ կարեւոր է համարում աշխարհի բոլոր երկրների հետ դրական հարաբերությունների պահպանումը: Պատասխանելով Սաուդյան իշխանությունների՝ քաղաքացիական կին ակտիվիստին մահապատժի ենթարկելու ծրագրերի վերաբերյալ հարցին, Թրյուդոն նշել է, որ Կանադան մտահոգված է Սաուդյան իշխանությունների դատավճռով, ինչպես նաեւ ողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ընդհանուր արժեքների պաշտպանությամբ: