Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բալթյան երկրների առաջնորդներին կոչ է արել օգնել համոզել ԵՄ-ին Իրանի վրա ճնշումն ուժեղացնել եւ կասեցնել Թեհրանի համար Բրյուսելի օգնության փաթեթը, հաղորդում է AFP-ն:
«Ես առանց ամաչելու այստեղ խնդրեցի իմ ընկերների օգնությունը, որպեսզի ուղղեմ, իմ կարծիքով, ԵՄ-ում Իսրայելի մասին խեղաթյուրված տեսակետը», - Վիլնյուսում Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի իր գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը:
Նրա խոսքով, ԵՄ-ն չի կարողացել «լիովին հասկանալ» Իրանի նկատմամաբ Իսրայելի քաղաքականությունը: Նա պնդել է, որ Թեհրանի համար 18 միլիոն եվրոյի առաջին օգնության փաթեթը «մեծ սխալ» էր:





























