Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելա-պաղեստինյան հակամարտության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի բացահայտման անհրաժեշտությունը չի տեսնում, գրում է Haaretz-ը:
«Դա իր խնդիրն է, եթե նա ցանկանում է այն առաջխաղացնել»: Վիլնյուսում Լիտվայի, Էստոնիայի եւ Լատվիայի վարչապետների հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Նեթանյահուն:
«Դա կարող է տեղի ունենալ, չնայած դրանում որեւէ հրատապություն չեմ տեսնում»:





























