Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք  արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը։ Այս մասին ասվում է ՀՅԴ հայտարարությունում։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երեւանի»:

Նշենք, որ երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։

Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: