Եւս երկու մարդ է ձերբակալվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան գնդակոծության գործի հետաքննության շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը եւ աղբյուրները թուրքական իրավապահ մարմիններում: Այդպես, այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է չորսի, կասկածյալները հարցաքննվում են ոստիկանության կողմից:

Անկարայի քաղաքապետարանը հայտնել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի ժամը 5: 30-ին: Աթաթուրքի պողոտայով անցնող սպիտակ ավտոմեքենայից վեց կրարոց էր արձակվել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Փամփուշտները դիպչել էին դիվանագիտական առաքելության շենքի անվտանգության տարածքի մետաղական դռանը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ավելի ուշ թուրքական մայրաքաղաքի քաղաքապետարանը հայտնել էր 39-ամյա Ահմեթ Չելիքթենի եւ 38-ամյա Օսման Գյունդաշի ձրբակալման մասին, որոնք կասկածվում են դեսպանատան վրա հարձակման համար: Նրանք ձերբակալվել էին ավտոմեքենայի մեջ, որից արձակվել էին կրակոցները: Տղամարդիկ խոստովանական ցուցմունքներ են տվել: