Իտալիան քննարկում է ԵՄ երկրների ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների կայանալիք գագաթնաժողովին Եվրամիության բազմամյա բյուջեի վրա վետո դնելու հնարավորությունը: Այս մասին Facebook-ում կիրակի օրը հայտարարել է փոխվարչապետ, տնտեսական զարգացման, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի Դի Մայոնը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք այժմ աշխատում ենք առաջիկա գագաթնաժողովին ԵՄ բյուջե վրա վետո դնելու հնարավորության ուղղությամբ: Եվ մենք մտադիր ենք ուշադիր ուսումնասիրել բոլոր եվրոպական առաջարկները, իսկ նրանք, որոնք մեզ համար ձեռնտու չեն, կարգելափակենք», - ասել է Դի Մայոն: Նրա խոսքով՝ առաջինը հերթի մեջ է ԵՄ-ի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, որն Իտալիայի խորհրդարանը կարող է չվավերացնել:





























