Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա եւ Բավարիա դաշնային երկրամասերը շաբաթվա սկզբում բունդեսրատ օրինագիծ կուղարկեն, որն արգելում է մարդկանց թաքցնել իրենց դեմքերը դատարանում: Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով այդ փաստաթղթի պատճեն:
«Դեմքը թաքցնելն անհամատեղելի է ճշմարտությունը պարզելու հետ եւ հետեւաբար պետք է տաբու լինի դատարանում, - dpa-ին տված հարցազրույցում ասել է Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը:- Առանց դեմքի արտահայտությունների եւ ժեստերի վկայությունները գրեթե անիմաստ են: Եթե վկայի դեմքին քրտինք է գոյանում կամ նրա դեմքը ծամածռվում է, ապա դատավորները ցուցմունքները գնահատելիս պետք է հնարավորություն ունենան հաշվի առնել դա»:
Բացառություններ են նախատեսված միայն դատավարության айн մասնակիցների համար, որոնք գտնվում են հատկապես ծանր վտանգի տակ, ինչպես նաեւ՝ ծծմբական թթվի կիրառմամբ հարձակման զոհերի համար: Օրինագիծը կքննարկվի սեպտեմբերի 21-ին նախատեսված ամառային արձակուրդներից հետո առաջին նիստի ժամանակ:





























