Զիմբաբվեի իշխող կուսակցության առաջնորդ Էմերսոն Մնանգագվան, որը հաղթել էր հուլիսին անցկացված նախագահական ընտրություններում, երդում է տվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահի երդմնակալության արարողությունը կայացել է մայրաքաղաք Հարարեի գլխավոր մարզադաշտում:
Մնանգագվան երդվել է հավաքվածների առջեւ՝ խոստանալով «հավատարիմ լինել Զիմբաբվեին, հետեւել Սահմանադրությանն ու այլ օրենքներին եւ պաշտպանել ժողովրդի իրավունքները»:

























