Օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճի «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրից։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Հ. Պապյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ա. Ավետիսյանը Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկի տնօրենն է։





























