Պերուն խստացրել է խորը տնտեսական ճգնաժամ ապրող Վենեսուելայից փախստականների համար սահմանային անցակետերով մուտքի կանոնները, հայտնում է DW- ն:

Օգոստոսի 25-ի կեսգիշերից վենեսուելացիներին Պերու մուտք գործելու համար արտասահմանյան անձնագիր է անհրաժեշտ:

Հումանիտար պատճառներով բացառություններ են արվել միայն հղի կանանց, 70 տարեկանից բարձր անձանց եւ անչափահասների համար, որոնք Պերու են գնում իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար, հայտնել են Լիմայի իշխանությունները:

Պերու կթույլատրվի մուտք գործել նաեւ առանց անձնագրի այն վենեսուելացիներին, որոնք միջնորդություն կներկայացնեն իրենց փախստականի կարգավիճակ շնորհելու համար: Նման դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտէ միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:

Պերուի հյուսիսային հատվածում գտնվող սահմանային անցակետերում հազարավոր վենեսուելացիներ են կուտակվել: Նրանց գրեթե կեսն արտասահմանյան անձնագրեր չունի՝ այդ թվում նաեւ Վենեսուելայում նման փաստաթուղթ ստանալու հետ կապված բարդությունների պատճառով: