Բրիտանական Eurofighter Typhoon կործանիչները կիրակի առավոտյան ուղեկցել են երկու ռուսական ինքնաթիռներին Սեւ ծովի ջրատարածության օդային տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թագավորական օդուժի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, «թայֆունները» թռչել են Ռումինիայում գտնվող ավիաբազայից՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Be-12 հակասուզանավային եւ An-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքին:
«Սա այս շաբաթվա ընթացքում երրորդ դեպքն է, երբ թագավորական օդուժի կործանիչ ինքնաթիռներն օդ են բարձրացվելՆԱՏՕ-ի՝ օդային տարածության պահպանման առաքելության շրջանակներում՝ ռուսական ինքնաթիռների կողմից սադրիչ գործողությունների կանխարգելման եւ Ռումինիային ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին աջակցություն ցուցաբերելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
RAF Typhoon jets in Romania were launched this morning in response to two Russian aircraft flying in @NATO airspace. Launching from MK Air Base, the Typhoons responded to a Russian AN-26 and then a Be-12 heading over the Black Sea.
— Royal Air Force (@RoyalAirForce) 25 августа 2018 г.
Read more: https://t.co/LUyPORUjvo#WeAreNATO pic.twitter.com/3B6DpfM6or





























