Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է 15 գեներալների Ներքին գործերի նախարարությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Պատիժների կատարման դաշնային ծառայությունից եւ Քննչական կոմիտեից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Երկրի ղեկավարը պաշտոնից ազատել է նաեւ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Ակսենովին:




























