Google ընկերությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որը հայտարարել է, որ որոնողական համակարգը իր մասին միայն «fake news» է ներկայացնում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
«Երբ օգտատերերը Google-ի որոնման տողում հարցում են գրում, մեր խնդիրն այն է, որ համոզվենք, որ հաշված վայրկյանների ընթացքում նրանք առավել համապատասխան պատասխաններ են ստանում», — նշվում է Alphabet-ի (Google-ի մայր ընկերություն) հայտարարությունում:
Google-ում հայտարարել են, որ չեն փոխում որոնման արդյունքները ինչ-որ քաղաքական գաղափարախոսության օգտին:
Հայտարարությունում նաեւ հավելել են, որ ընկերությունն ամեն տարի բարելավում է որոնման ալգորիթմները եւ երբեք չի փոխում որոնման արդյունքները, գրում է Gazeta-ն:





























