ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը կարծում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմքեր չունեն: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Պենտագոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին հերթին պետք է քննարկել հարցը, թե ինչ գործ ունեն նրանք Սիրիայում, միեւնույն ժամանակ աջակցելով նրան, ով քաոս է առաջացրել եւ սպանել սեփական ժողովրդին, նրանք այնտեղ գտնվելու հիմքեր չունեն», - կարծում է Մաթիսը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի նպատակը Ժնեւի գործընթացի ակտիվացումն է սիրական խնդրի խաղաղ կարգավորման համար, «որպեսզի սիրիացիները կարողանան նոր կառավարություն ձեւավորեն, որը չի գլխավորի Ասադը եւ նրանց ապագայի հնարավորություն տալ, որց զրկել է Ասադը»:





























