Ճապոնական Panasonic ընկերությունը մտադիր է Բրիտանիայից իր կենտրոնակայանը Ամստերդամ տեղափոխել, գրում է BBC-ն:

Panasonic-ն այս քայլին գնում է հարկային ոլորտում հնարավոր դժվարություններից խուսաթելու համար, որոնք կարող են ծագել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այս մասին հայտարարել է Panasonic Europe ընկերության գլխավոր տնօրեն Լորան Աբադին:

Բացի  Panasonic-ից, այլ ճապոնական ընկերություններ նույնպես հայտարարել են Լոնդոնից իրենց գրասենյակները ԵՄ տեղափոխելու մասին: