Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե հայկական Զինված ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Այդպիսի բան իրականում չկա, դա ապատեղեկատվություն է։ Լուրն իրականությանը չի համապատասխանում։ Հայկական կողմը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- հավաստիացրեց նա։
Նշենք, որ ադրբեջանական լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, որ հայկական կողմը այսօր՝ փետրվարի 4-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանում լայնամասշտաբ զորավարժություներ է սկսել։





























