Սաութգեմփթոնի 13-ամյա բնակչուհի Լյուսի Մաք Հյուն անցյալ տարի անտառում մահացած էր հայտնաբերվել, գրում է BBC-ն:

Նախօրեին նա դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել:

Մեղադրյալ 24-ամյա Սթիվեն Ալան Նիկոլսոնը իրեն մեղավոր էր ճանաչել նրանում, որ չի կատարել Facebook-ի իր էջի գաղտնաբառը տրամադրելու մասին ոստիկանության օրինական պահանջները:

Նա դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման:

Սթիվենը հուլիսի 27-ին կալանավորվել էր անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ սպանության կասկածանքով:

Իշխանությունները Նիկոլսոնին մեղադրում են, որ նա թաքցնում է Facebook-ի իր գաղտնաբառը, որը թույլ կտա կարդալ Լյուսի Մակ Հյուի հետ նամակագրությունը:

Դատավոր Քրիստոֆեր Փարկերը չի համաձայնել Նիկոլսոնի արդարացմանը, թե գաղտնաբառի տրամադրումը կբացահայտի կանաբիսին վերաբերող տեղեկատվությունը, ինչը մեղադրյալը չի ցանկանում:

Փարկերը հավելել է, որ Նիկոլսոնի գործողությունները  խոչընդոտում են գործի հետաքննությանը՝ դժվարացնելով ոստիկանության աշխատանքը: