Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ սեպտեմբերի 1-ից տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ:  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան փողոցի 1-ին փակուղի, Աճառյան-Մարշալ Բաբաջանյան, Աճառյան-Աճառյան փողոցի 2-րդ նրբանցք, Աճառյան-Առինջ գյ. ճանապարհ) լուսացույցների աշխատանքային ռեժիմները կորդինացվել են այնպես, որ տրանսպորտային միջոցներն Աճառյան փողոցով երթևեկեն առանց հապաղումների, որի արդյունքում փողոցը դառնում է «կանաչ ալիք»: