Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան մայրուղու Չայնիի ոլորաններին հարակից եղևնիների անտառում։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ մինչ հրշեջների՝ դեպքի վայր ժամանելը քաղաքացիները սեփական ուժերով փորձում են մարել կրակը։

Հրդեհի առաջացման պատճառների մասին ոչինչ դեռեւս հայտնի չէ։