BlackRock ներդրումային ընկերության ներկայացուցիչները փորձել են Իլոն Մասկին  Tesla ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել, հաղորդում է  U.S. News & World Report-ը՝  հղում անելով ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի փաստաթղթերին:

Tesla-ի բաժնետտերերի խորհրդին, որը կայացել է հունիսին, BlackRock-ը աջակցել է Մասկին անկախ տնօրենով փոխարինելու առաջարկը, սակայն այն մերժվել մեծամասնության կողմից:

Tesla-ի ղեկավարին փոխելու առաջարկը, մասնավորապես, պայմանավորված էր նրանով, որ ընկերությունը կանոնավոր կերպով չէր կարողանում իրականացնել Model 3 մեքենաների արտադրության ծրագրերը: Այն առաջ է քաշվել մինչեւ Մասկը հանդես եկավ բաժնետոմսեր գնելու միջոցով այն մասնավոր դարձնելու գաղափարով, գրում է թերթը:

 «BlackRock-ի ներդրումների կառավարման մոտեցումը  որոշվում է մեր հաճախորդների նկատմամբ փաստաթղթային պարտականություններով», — ասել է ներդրումային ընկերության ներկայացուցիչը: