ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին չի բացառել, որ հնարավոր է մասնակցի  2020 թվականի նախագահական մրցարշավին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է CBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ հայտարարելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ընթացքում պատրաստվում է մնալ քաղաքականապես ակտիվ:

«Հիմա 2020-ի ընտրությունների մասին խոսելը ժամանակի զուր կորուստ է եւ ուշադրության շեղում»,- հայտարարել է Քերրին, որը 2004-ի նախագահական ընտրություններում պարտվել էր հանրապետական Ջորջ Բուշ կրտսերին: «Հիմա մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք 2018-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին»,- ասել է նախկին պետքարտուղարը: Հարցին՝ արդյոք ծրագրո՞ւմ է մասնակցել նախագահական մրցարշավին, Քերրին պատասխանել է, որ «ծրագրում է շարունակել ակտիվիստ լինել» եւ «պատրաստվում է պայքարել հետագայում»: