Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:





























