Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի եւ Ուզբեկստանի առջեւ այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն ծրագրերի իրականացման գործում»: