Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

 Կասկածյալի անձնական խուզարկությամաբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:

Հովհաննես Կ.-ն խոստովանել է, որ նշված գումարը ժամը 18-ի սահմաններում գողացել է երթուղային ավտոբուսի մեջ անհայտ մի կնոջ պայուսակից:

Նույն օրը, ձեռնարկված համպատասխան միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզել են կնոջ ինքնությունը, ոստիկանություն հրավիրել:

Տուժողից է ընդունվել հաղորդում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: