Satis Group ընկերությունը, որը ICO-ի ոլորտում խորհրդատվական ծառայություններ է մատուցում, կանխատեսում է արել  բիթքոինի ապագա արժեքի վերաբերյալ: Գործակալությունում կարծում են, որ 5 տարվա ընթացքում թվային մետաղադրամի արժեքը  կհասնի 96 հազար դոլարի: Ինչ վերաբերում է մյուս կրիպտոարժույթներին, ապա ընկերության կանխատեսումները մխիթարիչ չեն: Օրինակ՝ հետազոտողները կարծում են, որ Bitcoin Cash-ի գինը կնվազի մինչեւ 180 դոլար, իսկ XRP-ին փլուզում է սպասում. վիրտուալ արժույթի փոխարժեքը կհասնի 0.01 դոլարի, գրում է Vesti-ն:

5 մասից բաղկացած նոր զեկույցում Satis Group-ը վերլուծում է, թե ինչպես է գնահատվում կրիպտոարժույթի շուկան եւ արդյոք այդ գնահատականը համապատասխանում է նրա հետեւում գտնվող ակտիվների իրական արժեքին: Շերվին Դովլաթի եւ Մայքլ Հոդդեպի հեղինակային զեկույցում նաեւ կանխատեսվում է, թե առաջիկա տարիներին ինչպիսին կլինի կրիպտոշուկան:

Satis Group-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բիթքոինը (BTC) կշարունակի շուկայում գերիշխել ավելի քան մեկ տարի: Ուսումնասիրությունը պնդում է, որ BTC-ը 2023 թվականին կարժենա մոտ 96 հազար դոլար եւ հաջորդ տասնամյակում կկարողանա հասնել  144,000 դոլար նշագծին:

Մյուս առավել արժեքավոր կրիպտոարժույթը բիթքոինից հետո հետազոտողները համարում են Մոներոն (XMR), որն ինչպես կանխատեսում է Satis Group-ը, հաջորդ հինգ տարիների ընթացքում կաճի մինչեւ  18,000 դոլար: 2028-ին Մոներոյի փոխարժեքը կկազմի 39,000 դոլար, տոկոսային հարաբերությամբ, Մոներոն կթանկանա 38.000 տոկոսով:

Satis Group-ը ենթադրում է, որ շուկայի առավել արժեքավոր ակտիվները անանուն վճարման միջոցներ են: Ընկերությունը կարծում է, որ ցանցային ազդեցությունը, որը տեղի ունեցավ բիթքոինի հետ, մոտ ապագայում կրկնվելու է նաեւ այդ մետաղադրամների դեպքում:

Zcash (ZEC) եւ DASH-ը, լինելով անանուն կրիպտոարտարժույթներ, 5 տարի հետո գնահատվելու  են  4,400 եւ  1,900 դոլար: 10 տարի անց, ըստ հետազոտողների, դրանց փոխարժեքը կարող է լինել  9,000 եւ  3,000 դոլար: Լայթքոյնը (LTC) կանխատեսվում է, որ էլ երբեք չի հասնի 375 դոլարի ռեկորդային նշագծին, իսկ 10 տարվա հեռանկարում դրա արժեքը կկազմի առավելագույնը  225 դոլար:

EOS-ը, Satis Group- ի հաշվարկներով, տարեկան նվազելու է  0.05 դոլարով եւ 10 տարուց հետո կհասնի   4.50-ից 4.80 դոլարի՝ մեկ մետաղադրամի դիմաց: Bitcoin Cash-ը 2023-ին աստիճանաբար կնվազի մինչեւ   268 դոլար, իսկ 2028-ին այն կկազմի 180 դոլար: