Ինձ տեղեկացրել են, որ Արցախի և Հայաստանի միջև ռոմինգի սակագները նվազել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վերացվելու ռոմինգը Արցախի և Հայաստանի միջև:

Վարչապետը նշեց, որ այդ սակագինը պայմանավորված է նաև Արցախում բջջային օպերատորի մենաշնորհային դիրքով:

«Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի ռոմինգի սակագինն էականորեն նվազել է. 170-140 դրամ էր, հիմա՝ 38-40 դրամ արժե: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք՝ դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ, ովքեր հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,- հավելեց Փաշինյանը: