Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կապիտուլյացիայի «Սպիտակ դրոշ»  է անվանել այն ծրագիրը, որը մտադիր է առաջխաղացնել  Թերեզա Մեյի կառավարությունը Բրյուսելի հետ բանակցություններում:

Ամառային արձակուրդներից հետո առաջին խորհրդարանական նիստի նախաշեմին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը եւ կոշտ «բրեքսիտի» կողմնակիցը կողմը Telegraph թերթում հեղինակային հոդվածով է հանդես եկել, հաղորդում է Euronews-ը:

«Մտավախություն ունեմ, որ ԵՄ-ի հաղթանակն անխուսափելի կլինի, իսկ Բրիտանիան արդյունքում ոչինչ չի ունենա», - ասել է Ջոնսոնը՝ վրդովմունք հայտնելով ֆինանսական պարտավորությունները մարելու համար Բրյուսելին 40 մլրդ եվրո վճարելու  Լոնդոնի համաձայնությամբ կապակցությամբ: Նրա կարծիքով փոխարենը ԵՄ-ն աննշան զիջումների է գնում: Ծարգրի հետ կապված իրենց անհամաձայնությունն են հայտնել նաեւ 20 թորի խորհրդարականներ:

 Բրիտանիայի վարչապետի նստավայրում՝ Չեկերսում համաձայնեցված ճանապարհային քարտեզը ենթադրում է, որ Բրիտանիան կհետեւի եվրոպական ստանդարտներին եւ կարգավորման միջոցառումներին, ինչի համար եվրոպական միասնական շուկայում առեւտրի անսահմանափակ իրավունք կունենա:

Թերեզա Մեյը հայտնվել է երկու քարի արանքում: Ծրագիրը, որն այդքան կոշտ քննադատվում էր իր հայրենիքում ԵՄ-ի հանդեպ թերահավտներրի կողմից, անընդունելի է համարում նաեւ բերքսիտի հարցով ԵՄ-ի բանակցող Միշել Բարնյեն:

Նա մերժում է եվրոպական միասնական շուկայում բրիտանական ապրանքների անսահմանափակ առեւտրի իրավունքի պահպանման հնարավորությունը, եթե Լոնդոնը դուրս  գա Մաքսային միությունից:

Ավելի վաղ Մեյն ասել էր, որ ինքը չի ենթարկվի ճնշմանը եւ չի վերանայի Բրյուսելից բաժանության պարամետրերը: Սակայն սեփական կուսակցության շարքերում աճող առճակատումը սպառնում է խափանել բանակցությունները, որոնք նախատեսվում է վերսկսել հոկտեմբերի 18-ին ԵՄ ղեկավարների գագաթաժողովում: