Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ցանկանում է Կատալոնիայում ինքնավարության մասին հանրաքվե անցկացնել՝ չխախտելով տարածաշրջանի ինքնորոշման իրավունքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը ընդունվել է 2006 թվականին, բայց 2010 թվականին մասնակիորեն չեղարկվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Սանչեսի խոսքով, դա նշանակում է, որ Կատալոնիան Իսպանիայում «միակ տարածքն է», որն առանց քաղաքացիների քվեարկության կարգավիճակ ունի:

 «Դա պետք է ինքնավարության ամրապնդման հանրաքցե լինի, այլ ոչ թե ինքնորոշման», — Cadena SER ռադիոկայանի եթերում ասել է վարչապետը:

Կատալոնիայում 2017 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացվեց անկախության հանրաքվե, հոկտեմբերի 27-ին խորհրդարանը հռչակեց հանրապետությունը: Հաջորդ օրը, իսպանական կառավարությունը ուղղակի կառավարում մտցրեց Կատալոնիայում՝ իշխանությունից հեռացնելով ժեներալիտետը եւ ցրեց խորհրդարանը:

Կիմ Տորայի գլխավորությամբ ինքնավար համայնքի նոր կառավարությունը շարունակում է պնդել, որ վերջնական նպատակը Կատալոնիայի ինքնորոշումն ու հանրապետության հռչակումն է: